Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե որքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնածավալ պատերազմական գործողությունները։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝  Libération-ին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հույս հայտնելով, որ դրանք տարիներ չեն տևի։

«Բայց ոչ տասը տարի։ Ուկրաինան չի դիմանա։ Սա թանկ է նստում բոլորի վրա, և ոչ միայն դաշնակիցների, այլև թշնամիների»,- ասել է նա:

Ուկրաինայի առաջնորդը կրկին հայտարարել է, որ ակնկալում է անձնական հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում, որը կհանգեցնի «իրական արդյունքների»։ 

178