Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ստամբուլում բանակցություններ վարել միայն այն դեպքում, եթե անձնական հանդիպում ունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին The Breakfast Show-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նա նշել է, որ ուկրաինական կողմը ցանկացած ավելի ցածր մակարդակով հանդիպումները համարում է անիմաստ։ Պոդոլյակի խոսքով՝ Կիևի համար կարևոր է պատերազմի հիմնական հարցերը անմիջապես քննարկել Ռուսաստանի պետության ղեկավարի հետ։

 

136