Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։

Կոբախիձեն գրել է, որ նամակին նախորդել են վրացական կողմից հրապարակային հայտարարություններ՝ երկրների միջև ռազմավարական գործընկերությունը զրոյից վերականգնելու մասին, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի եղել։

«Վրաստանը տարիներ շարունակ եղել է Միացյալ Նահանգների իսկական ռազմավարական գործընկերը և շարունակում է արտահայտել իր պատրաստակամությունը՝ վերականգնելու ռազմավարական գործընկերությունը։ Նոր վարչակազմի լռությունը զարմացնում է և՛ Վրաստանի կառավարությանը, և՛ վրաց ժողովրդին», - ասվում է նամակում։
Կոբախիձեի խոսքով՝ «Վրացական երազանքի» և Թրամփի վարչակազմի արժեքներն ու գաղափարախոսությունները «լիովին նույնական են», այդ թվում՝ գենդերային և ԼԳԲՏ քարոզչության, Ուկրաինայի պատերազմի, «Խորքային պետության», USAID-ի և NED-ի հանցավոր գործունեության հարցերում։

168