

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը սուր քննադատությամբ է հանդես եկել ընդդիմադիրներին՝ ընդգծելով իշխանության դիրքորոշումը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։
«Դուք կարող եք այնպիսի հարցադրումներ անել, որը չեք անում, որը մենք ձեր փոխարեն անում ենք, որովհետև մենք զրո կոմպրոմիս ունենք կոռուպցիայի հետ, պրն Մինասյան, զրո կոմպրոմիս։ Բայց ՀՀ-ում քսանքանի տարի կառավարող ուժ եք եղել տարբեր կոալիցիոն համաձայնություններով՝ Քոչարյան, Սերժ և մնացածը»,- ասաց Կոնջորյանը։
Պատգամավորը հիշեցրեց նաև գլխավոր դատախազի հրապարակած տեղեկատվությունը՝ կապված նախկին նախագահներից մեկի ապօրինի գույքի հետ։
«Եվ ես նորից ուզում եմ հիշեցնել՝ գլխավոր դատախազը երեկ ասեց՝ Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից հօգուտ ՀՀ-ի, դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել՝ 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, 3 մլն դոլար, 989 միլիարդ դրամի արժեքով պարտատոմսեր, 1.4 միլիոն դոլարի ավանդ, 15 իրավաբանական անձերում մասնակցություն, 45 միլիոն դոլարի, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլու, 590 հազար եվրոյի փոխառությունների պահանջի իրավունք և այլն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում