Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինական կողմին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին, հինգշաբթի, այսինքն՝ վաղը, Ստամբուլում կսպասի ուկրաինական պատվիրակությանը», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Միաժամանակ, Կրեմլը դեռևս չի հրապարակել Ստամբուլում կայանալիք բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմը։
«Ոչ, այս առումով ոչինչ չի փոխվել։ Մենք դա կանենք, երբ ստանանք նախագահից համապատասխան հրահանգները։ Նման հրահանգներ դեռևս չեն եղել», - բացատրել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։

92