

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հերթական անգամ այս խոսակցությունը վերածվում է ընդդիմության օղորմաթասի և դա այդքան էլ հաճելի չէ: Ինչպես Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը բոլոր հնարավոր առիթներով թողել են հայ ժողովրդին և փախել պատասխանատվությունից, այսօր ահա նորից նրանք ի դեմս իրենց խորհրդարանական խմբակցության՝ թողեցին ու փախան քաղաքացիների առջև ստանձնած պատասխանատվությունից, որովհետև ավելի քան 300 հազար մարդ իրենց քվե է տվել և ուղարկել այստեղ»,- այս մասին ԱԺ հերթական նիստում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Որ ձեր երկուսի՝ զույգ Քոչարյանի համախառն ներքին ապուշությունը գումարենք իրար, դուք չեք կարող դրամային միլիոնատեր լինել, դուք նույնիսկ երբ որ ձեններդ կտրած է լինում, էլի տառասխալ եք անում, նույնիսկ երբ որ ուղղակի սուս եք մնում, դուք նույնիսկ քնած ժամանակ եք տառասխալ անում, դուք ո՞նց կարաք գաք այս երկրում պատերազմից հետո այդ իրավիճակում դառնաք դոլարային միլիոնատեր»,- հավելեց նա:
Կոնջորյանն անդրադարձավ այն քննադատությանը, որ ասում են՝ հերք է նախկիններից խոսեք. «Հնարավոր չի միաժամանակ ասել թալանածը հետ բերեք և ասեք հերիք ա նախկիններից խոսալ, որովհետև թալանածը՝ նախկինների թալանածն է»:
Մանրամասները՝ տեսանյութում