Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Fox News-ը ցուցադրել է կադրեր Լոս Անջելեսում հայկական հանցախմբի ղեկավարի ձերբակալությունից։

Ձերբակալված տղամարդը՝ Ուիլյամ Մարգարյանը, համարվում է հանցախմբի «ուղեղը»՝ ըստ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության: Նշվում է, որ «այս շաբաթվա բացահայտման արդյունքում ձերբակալվեցին խարդախության հայկական մի խումբ, որը, ըստ քննիչների, գողացել էր COVID-ի դեմ պայքարի 30 միլիոն դոլարի օգնություն և փոքր բիզնես վարկեր, որոնք նախատեսված էին հարկ վճարող ամերիկացիներին օգնելու համար։

«Եթե դուք կառավարությունից վերցնում եք ձեզ չպատկանող գումար, ապա ձեր դուռը կարող է լինել հաջորդը, որին մենք կդիպչենք», - ասաց Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի դատախազ Բիլ Էսեյլին:

Հետախուզվող կասկածյալը ծնվել է Հայաստանում: Ձերբակալության ժամանակ նա հանձնվել է ոստիկանությանը ՝ դանդաղ դուրս գալով տնից և շարժվելով դեպի զրահապատ մեքենան ՝ ձեռքերը գլխավերևում պահած: 

 

30 Մայիս, 2025 15:04
1627