Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի ապրիլի բոլոր աշխատողների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ. 2018-ի ապրիլին՝ 94 միլիարդ 206 միլիոն դրամ։ Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն ՀՀ-ում գրանցված աշխատավարձային ֆոնդը 2025 թվականին ապրիլի դրությամբ ավելի քան 2.5 անգամ ավելացել է 2018-ի ապրիլի համեմատ։ Այս թիվը դժվար է նույնիսկ մեկնաբանել։ Այս տարբերությունը շատի ու քչի մասին չէ ամենևին. սա տարբերություն է պետության եւ չպետության միջև», - ասաց նա։

Փաշինյանը հավելեց՝ չեմ ժխտի, այստեղ մտնում են թե այն մարդկանց աշխատավարձերը, որ ստանում են 3-4 միլիոն կամ ավելի աշխատավարձ, թե այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր ստանում են 80 հազար դրամ. «Բարձր աշխատավարձ հիմնականում ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել. ցածր աշխատավարձ՝ 80-90%-ով, ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն»։

358