Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լրագրողներն այսօր խորհրդարանում հարց ուղղեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ ՔՊ-ից կլինեն պատգամավորներ, որոնք կմիանան ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին: 

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք խոսքն այն մասին է, որ «Մամիջանյանենք կավատության գործով անցած մեկի եղբորը բերել, ուզում են վարչապետի թեկնածո՞ւ սարքել»:

Դիտարկմանը, թե խոսքը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի մասին է, պատգամավորը ճշտեց՝ խոսքը ռազմական հեղաշրջման կոչեր արած մարդուն վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ մասին է, մարդու, որն իր աջակցությունն է հայտնել ահաբեկչական խմբին, որը պլանավորում էր Հայաստանում մարդկանց սպանել, մարդկանց «գյուլլել»:

«Այդ խայտառակ անբարոյականության կրողների՞ն են առաջարկում Հայաստանում ինչ-որ պետական պաշտոնի ընտրել, էն էլ՝ վարչապե՞տ: Լո՞ւրջ են ասում»,- ասաց Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում 

458