Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այո, ես որևէ եկեղեցու կամ կրոնի հետևորդ չեմ, բայց հաշվի առնելով ՀԱԵ-ի դերակատարությունը մեր երկրի կյանքում, ես իրավունք եմ վերապահում խոսել դրա մեջ եղած խնդիրների մասին։ Հատկապես ուզում եմ շեշտել, որ հարգում եմ բոլոր կրոնները և նրանց հետևորդների զգացմունքները։

Այսպիսով, ես ճիշտ եմ հասկանում, որ եկեղեցու սպասավորների ճնշող մեծամասնությունը արդարացնում է կամ առնվազն չի դատապարտում Կտրիճ Ներսիսյանի կողմից կուսակրոնության կանոնի խախտումը՝ երեխա ունենալը։

Սա կարող է երկու բացատրություն ունենալ, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, եթե, իհարկե, ողջամտության կանխավարկածով առաջնորդվենք։

1. Արդարացնողները կամ չդատապարտողները, հնարավոր է, իրենք նույնպես խախտել են և/կամ խախտում են այդ կանոնը և չեն կարող դատապարտել դրա խախտումը, քանի որ իրենց խախտումները ևս ջրի երես կդուրս գան:

2. Եկեղեցու ներսում կա վախի տոտալ մթնոլորտ, և ցանկացած այլակարծություն չի հանդուրժվում։ «Հոսանքին հակառակ» խոսողները «պատժվում» են և հեռացվում են, նույնիսկ եթե դա վերաբերում է իրենց սեփական սուրբ կանոններին։

Վերոնշյալ երկու դեպքում էլ ավելի օրհասական է դառնում Կտրիճ Ներսիսյանի կողմից ապօրինաբար զբաղեցրած Վեհարանի ազատումը և եկեղեցու ընդհանուր բարեփոխումը։ Ես վստահ եմ, որ ՀԱԵ հավատավոր հետևորդները ջանք չպետք է խնայեն դրա համար, եթե, իհարկե, եկեղեցին կարևոր է նրանց համար։

398