Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են. ԱԱԾ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։ Այդ մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից:
Հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։
Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհայտ կորած անձանց ընտանիքների։
04 Հունիս, 2025 10:27
249
Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրառում է կատարել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասին
12 Օգոստոս, 2025 10:41
Ղազախստանի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով
11 Օգոստոս, 2025 17:52
Հրապարակվել է Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը
11 Օգոստոս, 2025 17:07