Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 4-ին՝ ժամը 07:18-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։34-ին, մարվել՝ 07։43-ին:
Երևան-Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին այրվել է Samand մակնիշի ավտոմեքենան:
04 Հունիս, 2025 10:18
98