Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում. կա տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։
Նախնական տվյալներով՝ մեկ անձ տուժել է։
Հրդեհի կապակցությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն
18 Օգոստոս, 2025 12:00
55