Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիան մտադիր է օգտագործել բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ գերմանական բանակը Եվրոպայում ամենաուժեղը դարձնելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հաղորդում է Reuters-ը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Բեռլինի նպատակն է Գերմանիան և Եվրոպան դարձնել «այնքան ուժեղ, որ զենքի կիրառման անհրաժեշտություն չլինի»,- հավելել է նա։

Միաժամանակ, Մերցը նաև նշել է, որ եվրոպական երկրները կընդլայնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե առաջընթաց չտեսնեն Ուկրաինայում հրադադարի հարցում։

 

95