Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել է, որ սպասարկման աշխատանքները կատարելիս պետք է խստորեն հետևել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը սահմանող կառավարության N 1419-Ն որոշման կետերին։

Հատուկ ընդգծվել է, որ պետք է արվի հնարավորը ճանապարհների սպասարկման որակը բարելավելու ուղղությամբ, և այդ աշխատանքները պետք է լինեն շարունակական ու տեսանելի։

Սպասարկող կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են նաև իրենց խնդիրները, որոնց շուրջ ծավալվել է շահագրգիռ քննարկում՝ դրանց լուծում տալու նպատակով։

99