Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը առանց պայքարի դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայ ըմբիշը մեկնարկել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 3-10 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Վահիկ Գալաևին: Վերջինս կիսաեզրափակիչում ծեծկռուք էր սարքել Վրաստանի ներկայացուցիչ Սոլոմոն Մանաշվիլիի հետ, և երկուսն էլ որակազրկվել էին, ինչի արդյունքում Սիմոնյանը հնարավորություն է ստացել եզրափակիչի ուղեգիրը վիճարկել Ուկրաինայի ներկայացուցիչ Վոլոդիմիր Կոչանովի հետ: Վերջինիս նա պարտվել է 0-10 հաշվով:

Բրոնզե մեդալի համար էլ հայ մարզիկը պետք է գոտեմարտեր ավելի վաղ որակազրկված Սոլոմոն Մանաշվիլիի հետ: Այսպիսով, գոտեմարտը տեղի չի ունենա, ու Մարտին Սիմոնյանը կպարգևատրվի բրոնզե մեդալով:

1094