
Ուկրաինայում իրավիճակը կարող է լուծվել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով. այս մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ People's Daily թերթի համար հրապարակված հոդվածում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:
Պուտինն իր հոդվածում գրել է, որ Ուկրաինայում հակամարտության սրումը ևս մեկ օրինակ է, թե ինչպես է Արևմուտքը փորձում պահպանել գերակայությունը միջազգային ասպարեզում: Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանին ուղղված վերջնագրային պահանջները խոսում են միայն իրականությունից մեկուսացման և ստեղծված իրավիճակից ելք գտնելու այլ կողմերի անհետաքրքրության մասին։
Նախագահը նաև կարծում է, որ ՆԱՏՕ-ն փորձում է իր գործունեությանը տալ գլոբալ շրջանակ՝ նպատակ ունենալով ներթափանցել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Որոշ ուժեր համառորեն ձգտում են ընդհանուր եվրասիական տարածքը բաժանել «բացառիկ ակումբների» և ռազմական բլոկների ցանցի: «Սակայն ոչ մեկին չի հաջողվի հասնել դրան»,- շեշտել է ՌԴ նախագահը։