Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում վնասազերծվել է ահաբեկչական խմբավորում, որոնք ծրագրում էին քաղաքում ահաբեկչություն իրականացնել։ 

Ահաբեկիչները եղել են «Katiba Tauxid val'-Jixad» խմբավորումից՝ ըստ «Ռիա Նովոստիի»:

Վնասազերծման ժամանակ հայտնաբերվել և առգրավել են զենքեր, զինամթերք, քիմիական բաղադրիչներ և ինքնաշեն պայթուցիկ սարքերի համար նախատեսված զինամթերք, ինչպես նաև կրոնական գրականություն և Վոլգոգրադի քարտեզ, որի վրա նշված էին հարձակման վայրեր:

Խմբավորումը նախատեսել էր պայթեցնել պետական կառավարման մարմինների շենքեր, զինծառայողների հանրակացարաններ ու վտանգավոր արտադրամասեր։


 

6726