ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է․

 «Բացի այդ, չի կատարվել եռակողմ հայտարարության 7-րդ կետը՝ ՄԱԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության՝ իրենց բնակության վայրեր վերադարձի հարցը։ Ավելին, Ադրբեջանը միակողմանիորեն իրականացնում է ադրբեջանցիների վերադարձ իր ենթակայության տակ գտնվող տարածքներ՝ փորձելով վերացնել հայկական հետքը տարածաշրջանից։ 

 

Մեր գնահատականը մնում է նույնը․ փոխանակ տեղի հայերի հետ իրենց իրավունքների ու անվտանգության հարցերը քննարկելը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը էթնիկ զտում է նախապատրաստում։ Ամենևին չնվազեցնելով ՌԴ դերակատարությունը՝ տվյալ իրավիճակը ցույց է տալիս միջազգային մասնակցությամբ ցեղասպանության կանխարգելման և միջազգային դիտորդական ու փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությունը Լեռնային Ղարաբաղ»։  

393