Ադրբեջանցիների կրակոցներից վնասված ռուսական «ՈՒԱԶ»-ը եղել ՌԴ դրոշով և խաղաղապահի տարբերանշանով (լուսակարներ)

Ռուս սահմանապահները երեկ փորձել են միջնորդել եղանակային վատ պայմանների պատճառով մոլորված պայմանագրային զինծառայողին ադրբեջանցիների վերասհսկվող տարածքից հետ վերադարձնելու համար։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ եղել է պայմանավորվածություն ռուսների ու ադրբեջանցիների միջև, ռուսական «ՈՒԱԶ» մակնիշի ամենագնացը՝ ռուսական դրշով և խաղաղապահի տարբերանշանով մուտք է գործել ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածք, որից հետո մեքենայի վրա ադրբեջանցիների կողմից կրակ է բացվել, ինչի հետևանքով ռուս երկու զինծառայող ստացել են մարմնական վնասվածքներ, և տեղափոխվել Գորիսի ԲԿ։
Լուսանկարները` «Հայկական ժամանակ»-ի
22 Մարտ, 2023 22:53
627