Հետմահու պարգևատրվել է Երասխում զոհված Արշակ Սարգսյանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով մարտի 22-ին Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում զոհված Արշակ Սերյոժայի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արշակ Սերյոժայի Սարգսյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,-ասված է հրամանագրում:
25 Մարտ, 2023 01:54
540