Գերմանիայի միջտարածաշրջանային առաջատար թերթերից մեկը՝ Frankfurter Allgemeine Zeitung-ը, անդրադարձել է Ադրբեջանի կողմից եռակողմ պայմանավորվածության խախտմանը։

 «Այժմ Ռուսաստանը մեղադրում է Ադրբեջանին Հայաստանի հետ հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ, քանի որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շաբաթ օրը հատել են Շուշիի շրջանի սահմանազատման գիծը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը։

Ռուս զինվորականները «միջոցներ կձեռնարկեն, որոնք ուղղված կլինեն էսկալացիայի և փոխադարձ սադրանքների կանխմանը»։

Դեկտեմբերի կեսերից ադրբեջանցիները փակել են Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ լրջորեն խափանելով անկլավի 120 հազար բնակիչների մատակարարումը։

2020 թվականին ավելի քան 6500 զոհ տված մարտերից հետո Ռուսաստանը միջնորդեց հրադադար հաստատել, որը ստիպեց Հայաստանին հրաժարվել մեծ տարածքներից»,- գրում է թերթը։

 

767