Նախկինում քննարկել ենք Կորեայի ձորում շինաղբի թափման հետ կապված աշխատանքները, գրություն էինք գրել ոստիկանություն, որին շատ արագ արձագանք էր եղել, բայց նորից ահազանգեր եմ ստանում, որ պրոցեսը շարունակվում է: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ առաջին ամսում լայն թափ տրվեց այդ աշխատանքներին, սակայն կառուցապատողները զգաստություն  չցուցաբերեցին: «Վարչական շրջանի ղեկավարների հետ պայմանավորվել էինք, որ պարբերաբար պետք է իրականացնեն հերթապահություն, նախորդ շաբաթ ինքս եմ այցելել այդ աղբավայրերը, վարչականների ղեկավարները բավականին թուլացրել են աշխատանքը, մարդիկ սկսել են առիթից օգտվել»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանը հանձնարարեց ուսումնասիրել, թե որ օղակում ով է թերացել, և անձամբ դրանով կզբաղվի: «Մենք գիտենք խնդրի մասին, գիտենք, որ սա խախտում է, և չենք կարողանում դեմը առնել, դա ամոթ է, ուղղակի ամոթ է մեզ բոլորիս, ես կարծում եմ, որ այս հարցը երկու շաբաթվա ընթացքում ամբողջապես կլուծվի, և ես վստահ եմ, որ դրա ռեսուրսը ունենք»,- ասաց նա:

539