Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բելառուսում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի կառուցումը կավարտվի մինչև այս տարվա հուլիս։

Նախագահը նշել է, որ Մոսկվան ոչ թե միջուկային զենք է տեղափոխում Մինսկ, այլ անում է այն, ինչ անում է Միացյալ Նահանգները երկար տարիներ՝ մարտավարական միջուկային զենք տեղակայելով դաշնակիցների տարածքում և վարժեցնելով նրանց օդաչուներին: «Մենք չենք փոխանցում։ Իսկ ԱՄՆ-ն դա չի փոխանցում իր դաշնակիցներին: Մենք, սկզբունքորեն, անում ենք այն ամենը, ինչ նրանք անում են տասնամյակներ շարունակ։ Նրանք ունեն դաշնակիցներ որոշակի երկրներում և վարժեցնում են իրենց փոխադրողներին և անձնակազմերին: Մենք պատրաստվում ենք նույնը անել։ Սա հենց այն է, ինչ խնդրել է Բելառուսի նախագահ»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը նաև հայտնել է, որ Բելառուսի տարածքում արդեն տեղակայվել են 10 ինքնաթիռ և «Իսկանդեր» հրթիռային համակարգեր, որոնք կարող են միջուկային զենք կրողներ լինել։

333