«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մարտի 30-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 31-ը ժամը 22:00-ը կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ահարոնյան,  Վ.Վահյան, Պ.Սևակի, Դ.Անհաղթի, Վրթ.Փափազյան, Վարշավյան, Ա.Տիգրանյան, Չոլաքյան փողոցների, Ներսիսյան փողոցի և նրբանցքի, Կ.Ուլնեցու 1-63 շենքերի և առանձնատների, Ազատության 1-11, 31 շենքերի և անհատական տնատիրությունների, Բաբայան փողոցի առանձնատների և 10-16/1 զույգ համարի շենքերի, «Քանաքեռ Զեյթուն», «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնների, Ռ.Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցի,

Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային Ճառագայթ, Արաբկիրի 29, 45, 47, 49 փողոցների,

Էրեբունի վարչական շրջանի` Դավիթ Բեկի փողոցի, Սարի թաղի 3-28-րդ փողոցների և նրբանցքների, Վարդաշեն, Մուշական թաղամասերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

372