Մարտի 30-ին` ժամը 01:44-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 9-րդ կմ-ին Mercedes-Benz E մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա դաշտամիջյան հատվածում։ Փրկարարները ուղևոր Մ․ Ա․-ին (ծնված 1988 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, վերջինս հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել մեքենան։ 

386