Պանրի արտադրությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ում, որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության (Շիրակի մարզ, գ. Առափի):
Փորձարկման արդյունքում պարզվել է, որ «Պանիր լոռի» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
30 Մարտ, 2023 20:48
1331
Կասեցվել է պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
17 Հունիս, 2025 18:36
Կասեցվել է Ապարանի պանրի գործարանի գործունեությունը
26 Օգոստոս, 2024 22:44
Պանրի ու մածունի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ
16 Օգոստոս, 2022 14:57
Ինչ է արձանագրվել ձվի արտադրման և սպառման շուկայում. ՍԱՏՄ
31 Մարտ, 2026 12:13
Երևանում կասեցվել է մարինացված բանջարեղենի և մսի պահածոների արտադրամասի գործունեությունը
20 Հոկտեմբեր, 2025 12:09
Ծանրամարտի ազգային հավաքականներն այսուհետ հանդես կգան հայկական արտադրության մրցահագուստով․ լուսանկար
19 Հուլիս, 2025 16:56