Խաչանովը դուրս է եկել Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մայամիում ընթացող ATP-1000 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հայազգի թենիսիստը 6-3, 6-2 հաշվով հաղթեց արգետինացի Ֆրանչեսկո Չերունդոլոյին: Մրցախաղը տևեց 1 ժամ 16 րոպե:
Եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կպայքարի Ռուսաստանի ևս մեկ ներկայացուցիչ Դանիլ Մեդվեդևի դեմ։
Հիշեցնենք, որ Խաչանովը քառորդ եզրափակիչում սկզբունքային խաղում հաղթել էր հույն թենիսիստ Ստեփանոս Ցիցիպասին։
31 Մարտ, 2023 14:08
804