Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլն ազդարարում է իր գարնանային համերգաշրջանի բացումը: Համերգաշրջանի մեկնարկը կտրվի Վանաձորում ապրիլի 14-ին սպասվող մենահամերգին, որից հետո անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Սյունիքում:

Ապրիլի 19-22-ը համերգներ են սպասվում Գորիս, Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքներում: Անսամբլը սյունեցի հանդիսատեսին կներկայացնի իր կեսդարյա գործունեության ընթացքում ձևավորված հարուստ խաղացանկից լավագույն պարային և երգային կատարումներ:

Ինչպես հայտնում են անսամբլից, Սյունիքում կայանալիք հյուրախաղերը հնարավոր է եղել իրականացնել ԿԳՄՍ նախարարության, Կապանի, Քաջարանի և Մեղրիի համայնքապետարանների աջակցությամբ: Չբացելով փակագծերը՝ հորովելցիները տեղեկացնում են, որ համերգաշրջանի ամփոփիչ համերգը տեղի կունենա մայրաքաղաքում հունիսին՝ մինչ այդ ընդգրկելով հանրապետության այլ մարզերը ևս:

1019