Արևմուտքը փորձում է համոզել Թբիլիսիին երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ, ապրիլի 4-ին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Արևմուտքը համոզում է Թբիլիսիին, որ այժմ լավ ժամանակ է Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար, ասել է Նարիշկինը։

«Մենք տեսնում ենք Վաշինգտոնի, Բրյուսելի, Լոնդոնի համառ փորձերը՝ համոզելու վրացական ղեկավարությանը, այսպես կոչված, երկրորդ ճակատը բացելու անհրաժեշտության մեջ։ Նրանք տեսնում են, որ մարտադաշտում իրավիճակը ձեռնտու չէ Ուկրաինային, և ստիպում են Վրաստանին հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Սերգեյ Նարիշկինը։

 

582