Հենրիկ Մխիթարյանի թիմը՝ «Ինտերը», ոչ-ոքի է խաղացել «Յուվենտուսի» հետ
Թուրինի «Յուվենտուսն» ու Միլանի «Ինտերը» ոչ-ոքի են ավարտել ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումը։
Երեքշաբթի Թուրինում կայացած հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ 83-րդ րոպեին Խուան Կուադրադոն առաջ է մղել դաշտի տերերին, սակայն հանդիպման հենց վերջնամասում Սիմոնե Ինձագիի թիմին պարտությունից փրկել է Ռոմելու Լուկակուն (90+5):
Լուկակուն գոլ խփելուց հետո երկրորդ դեղին քարտն է ստացել «Յուվենտուսի» ֆուտբոլիստների հետ վիճաբանության համար և հեռացվել է խաղադաշտից։ Եզրափակիչ սուլիչից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչի և Կուադրադոյի միջև։ Երկու ֆուտբոլիստներն էլ ստացել են կարմիր քարտեր։
Դիմակայության պատասխան խաղը կկայանա Միլանում ապրիլի 26-ին։
05 Ապրիլ, 2023 13:44
1439
Նախարարը հետևել է «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքներին
13 Ապրիլ, 2026 17:12
«Յուվենտուսի» հերոսությունը անօգուտ էր
26 Փետրվար, 2026 23:02
«Ռեալը» հաղթել է «Յուվենտուսին»․ ՉԼ արդյունքները
23 Հոկտեմբեր, 2025 13:50
FlyOne Armenia-ն չվերթեր կիրականացնի նաև դեպի Միլանի Բերգամո միջազգային օդանավակայան
16 Ապրիլ, 2026 12:44
Միլանում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
07 Փետրվար, 2026 09:46
«Միլանը» Ալեգրիի գլխավորությամբ 100-րդ հաղթանակն է տարել
25 Նոյեմբեր, 2025 17:13