ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված Araratnews.am-ի հարցմանն ի պատասխան՝ դատախազությունը ներկայացրել է՝ ապօրինի բռնագանձման գործով քանի անձ է անցնում, ովքեր են նրանք, յուրաքանչյուր գործով   որ անձից՝ որքան  պետք է բռնագանձվի:

Այսպիսով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմավորումից` 2020 թվականի սեպտեմբերի 3-ից ի վեր Վարչությունում նախաձեռնվել է 380 ուսումնասիրություն, որոնցից 66-ով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածով սահմանված կարգով կայացվել է բռնագանձման վարույթը դադարեցնելու մասին որոշում, իսկ 39-ով հայցադիմում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ՝ Դատարան)` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

 Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ուսումնասիրությունները, այդ թվում՝ ուսումնասիրվող այն անձանց ինքնությունը, որոնց պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ իրականացվում է ուսումնասիրությունը, հրապարակման ենթակա չէ: Ուստի, հայցվող տեղեկատվությունը տրամադրվում է Վարչության կողմից ներկայացված հայցադիմումների, հայցադիմումներով պահանջվող գույքերի վերաբերյալ:

Այսպես, Վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝

1. Սերոբ Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 187.250.000 ՀՀ դրամ,
  • Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6.000.000 ՀՀ դրամ,
  • Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6.000.000 ՀՀ դրամ:
  • Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի Հարություն Հարությունյանին պատկանող մասն (անշարժ գույքի ½ մասը) ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ Սերոբ Ռազմիկի Հարությունյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 43.375.000 ՀՀ դրամ,
  • Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 1/10 մասի շուկայական արժեքը՝ 8.675.000 ՀՀ դրամ,
  • 400.000 ՀՀ դրամ՝ որպես Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալության դիմաց մեկ ամսվա՝ 2021 թվականի հունվարի ստացված վարձավճարի՝ Հարություն Հարությունյանի անվամբ հաշվառված գույքի մասի չափով գումար,
  • 5.961.250 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում Սերոբ Հարությունյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
  • 205.543.000 ՀՀ դրամ, որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար:

2.  Արամ Հարությունյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

      • Երևան քաղաքում գտնվող 2 բնակարանները, բնակելի տունը, հյուրանոցառեստորանային համալիրը,  ավտոտնակը, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 2 հողամասերը (ամբողջությամբ, որոշ դեպքերում՝ մասնակի), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը ընդհանուր կազմում է ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ,
      • 3 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 8166400000 ՀՀ դրամ,
      • բանկում ներդրված 1661628 ԱՄՆ դոլար ավանդը,
  • 4391805299 ՀՀ դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 272975855 մլն ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

3. Արամ Վարդանյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել

      • Երևան քաղաքում գտնվող 9 բնակարանները, բնակելի տները, խանութը,  շինությունները, Կոտայքի և Տավուշի մարզերում գտնվող 4 հողամասերը, 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 870.997.100 ՀՀ դրամ,
      • 260.298.106 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
  • 472.097.316 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

4. Վահրամ Գուրողլյանից և  նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ 

      • Երևան քաղաքում գտնվող 8 բնակարանները և Հյուսիսային պողոտայում գտնվող 6 ավտոկայանատեղիները, 4 հասարակական նշանակության տարածքները, Կոտայքի մարզում գտնվող հանգստյան գոտին և 2 հողամասեր, ինչպես նաև 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1.601.422.519 ՀՀ դրամ։
      • Ավստրիայի Հանրապետության տարածքում գտնվող 2 անշարժ գույքերի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցները՝ ապօրինի դիտարկված 170,826,728 ՀՀ դրամի չափով։
      • 293.328.805,1 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
  • 748.762.865,56 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

5. Գալուստ Գրիգորյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Երևան քաղաքում գտնվող  3 հասարակական նշանակության անշարժ գույքեր, 1 ավտոկայանատեղի, 2 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1.519.055.000 ՀՀ դրամ,
  • մեկ տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 56.850.000 ՀՀ դրամ,
  • տրամադրված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ 36,749,716 ՀՀ դրամի չափով,
  • վարձակալությունից, օտարումից, փոխառությունից առաջացած գումարներ, որոնք ընդհանուր կազմում են 714.471.426 ՀՀ դրամ,
  • 3,722,693,253 ՀՀ դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

6. Փայլակ Յայլոյանից և նրան փոխկապակցված՝ ընտանիքի անդամ հանդիսացող 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել`

      • Երևան քաղաքի տարբեր հասցեներում գտնվող 6 բնակարանները, իսկ անհնարինության դեպքում՝ այդ գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 367.215.500 ՀՀ դրամ,
      • Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող 1 հողամաս և 1 անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 110.868.750 ՀՀ դրամ,
      • 3 շարժական գույք՝ տրանսպորտային միջոցներ, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է ընդհանուր 17.580.000 ՀՀ դրամ,
      • 1 ՍՊ ընկերության 50% բաժնեմասերը, 
      •  31.268.840 ՀՀ դրամ, որպես լուծարված ՓԲԸ բաժնեմասի ձեռքբերման գումար,
  • Ընդհանուր 276.419.543 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում Փ. Յայլոյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

7. Արտակ Յայլոյանից և նրա կնոջից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել`

      • Երևան քաղաքի տարբեր հասցեներում գտնվող 2 անշարժ գույքերը, իսկ անհնարինության դեպքում՝ այդ գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 530.080.000 ՀՀ դրամ,
      • Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող 1 հողամաս և 1 անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 240.537.500 ՀՀ դրամ,
      • 1 ՍՊ ընկերության 100% բաժնեմասերը, 
  • Ընդհանուր 82.258.965 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում Ա. Յայլոյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

8. Վաչագան Ղազարյանից, նրա հետ փոխկապակցված 4 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

      • Երևան քաղաքում գտնվող 15 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 4–ը գտնվում են Ավան վարչական շրջանում, 5–ը Ծովակալ Իսակով պողոտայում, 3–ը Տերյան փողոցում, ինչպես նաև Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացի փողոցներում, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող հանգստյան գոտին, 6 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ նշված անշարժ և շարժական գույքերի միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 5.853.325.000 ՀՀ դրամ,
      • 8 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք,
      • Ստեփանակերտ քաղաքում գտնվող 6 անշարժ գույքի և 4 տրանսպորտային միջոցների միջին շուկայական արժեքները՝ 337.780.000 ՀՀ դրամ,
      • 137.216.729 ՀՀ դրամ՝ որպես բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներ և ավանդներ,
  • 1.647.552.731 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Ընդհանուր՝ 7.975.874.460 ՀՀ դրամ։

9. Գագիկ Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ 

      • Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքներըշինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցումինչպես նաև Երևանի քաղաքի  այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող 2 հողամասերը և Արարատի (համայնք Սիս) մարզում գտնվող 1 հողամասը, 1 տրանսպորտային միջոցը (MERSEDES-BENZ S600Լ մակնիշի ավտոմեքենա), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 10.704.483.825 ՀՀ դրամ,
      • 10 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքը,
      • 8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ 1.879.759.719 ՀՀ դրամի չափով,
      • 882.745.274,9 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի, ինչպես նաև գույքերի վաճառքից գոյացած միջոցների մնացորդ,
  • 3.317.008.604 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

10. Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ 

  • Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող թվով 27 անշարժ գույքեր, թվով 16 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.552.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև մասնակցություններ թվով 6 իրավաբանական անձերում:
  • Իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 665.642.125 ՀՀ դրամ փոխառությունների պահանջի իրավունքը:
  • 19.274.310 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, շուրջ 18.400.000 ՀՀ դրամ՝ ավանդների մնացորդ, ինչպես նաև 17.027.871 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

11. Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ 

  • 5 անշարժ գույքեր՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն,  3 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1.530.135.900 ՀՀ դրամ,
  • մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում,
  • 614.544.139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
  • 2.410.463.523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը,
  • Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4.450.350.364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,
  • օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10.098.300.000 ՀՀ դրամ ներդրման գումարը:

12. Արամ Դանիելյանից և վերջինիս փոխկապակցված երկու անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հետևյալը՝  

• 11 անշարժ գույք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Երևան քաղաքում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց նվազագույն շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 653 մլն 399 հազար դրամ,

• մասնակցություններ 2 ՍՊ ընկերությունում,

• 156 մլն 615 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:

13. Միհրան Պողոսյանից և նրան փոխկապակցված յոթ անձանցից  հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ 

  • Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող 15 անշարժ գույք, որից 2-ը անհատական բնակելի տուն Երևան քաղաքում, 1 ավտոտնակ, 12 հասարակական նշանակության տարածք,  3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 3 մլրդ 502 մլն 570 հազար դրամ, ինչպես նաև մասնակցություններ 6 իրավաբանական անձերում,
  • Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 710 մլն 839 հազար 400 դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,
  • 456 մլն 628 հազար 637 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 6 մլրդ 141 մլն 24 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։

14. Տարոն Մարգարյանից, նրա հետ փոխկապակցված վեց անձից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

  • Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող վեց բնակելի տուն, մեկ հասարակական նշանակության տարածք, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող մեկ ամառանոց, երկու տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեք, որը կազմում է 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամ.
  • Մեկ իրավաբանական անձում մասնակցության միջին շուկայական արժեք.
  • Երևան քաղաքում գտնվող մեկ անշարժ և երեք շարժական գույքերի միջին շուկայական արժեքներ.
  • 853 մլն 402 հազար 782 դրամ, որից 755 մլն 154 հազար 928 դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ և 98 մլն 247 հազար 854 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը ( եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար):

15. Գևորգ Կոստանյանից և նրա հետ փոխկապակցված երեք անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

  • Երևան քաղաքում գտնվող մեկ բնակարան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող երկու առանձնատուն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 363 մլն 565 հազար դրամ.
  • 173 մլն 947 հազար 38 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ.
  • 276 մլն 193 հազար 454 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

16. Հովիկ Աբովյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. 

  • 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ, երեք շարժական գույք, երկու իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք.
  • Չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ.
  • 389 մլն 257 հազար 456 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը (եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար):

17. Վահե Նիկոյանից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել` 

  • Երեք անշարժ գույք՝ Երևան քաղաքում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 309 մլն 750 հազար դրամ, մեկ շարժական գույք, անշարժ գույքի վարձակալությունից ստացված վճարները՝ մինչև գործով վճռի փաստացի կատարումը.
  • 19 մլն 786 հազար 303 դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ,
  • 8 մլն 258 հազար 347 դրամի չափով գումար, որը 2013-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:

18. Վազգեն Հարությունյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Չորս անշարժ գույք, որոնցից երեքը՝ Երևան քաղաքում, մեկը՝ Կոտայքի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 324 միլիոն 452 հազար 500 դրամ, մեկ շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, մեկ իրավաբանական անձում մասնակցության իրավունք.
  • 17 մլն 771 հազար 372 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ անհնար է նույնականացնել և բռնագանձել.
  • 107 մլն դրամ և 140 հազար ԱՄՆ դոլար ներդրված ավանդ
  • 27 մլն 435 հազար 443 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ։

19. Մհեր Սեդրակյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք: Մասնավորապես՝ 

  • Երևան քաղաքում՝ 21 անշարժ գույք, մեկ անշարժ գույքի միջին շուկայական արժեք, Կոտայքի մարզում՝ մեկ անշարժ գույք, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.3 միլիարդ դրամ (որոշ գույքեր դեռևս գնահատված չեն).
  • Ութ իրավաբանական անձանցում մասնակցություն և մեկ փոխառության պահանջի իրավունք.
  • Բռնագանձման է ենթակա նաև ավելի քան 8.6 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամի հանրագումար:

20. Արմեն Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

  • Արաբկիր վարչական շրջանի Գուլակյան փողոցում գտնվող տունը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 82 մլն  դրամ.
  • Շուրջ 312 մլն դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամ:

21. Անթուն Քուրթյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ 

  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցի քոթեջը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 73 մլն 950 հազար  դրամ.
  • Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ամառանոցային փողոցում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 90 մլն 950 հազար  դրամ.
  • Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 10 մլն 900  հազար  դրամ.
  • Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցում գտնվող մեկ այլ անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 665 հազար  դրամ.
  • TOYOTA CAMRY 2.5 GAS մակնիշի տրանսպորտային միջոցը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 6 մլն 500  հազար  դրամ.
  • PORSCHE CAYENNE S 4.8 մակնիշի տրանսպորտային միջոցը.
  • «ԱՔԼՍ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցությունը.
  • «ԵՎՐՈԹԵՔՆՈԼԱՅԹ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցությունը.
  • 61 մլն 650 հազար 164 դրամը՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 2 մլն 319 հազար 095  դրամի չափով գումարը, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

22. Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել

  • Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Վահագնի թաղամասի Ն. Շնորհալի փողոցում գտնվող բնակելի տունը, 2 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 163 միլիոն դրամ.
  • 33 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի հանրագումար:

23. Հովիկ Աբրահամյանից, նրա կնոջից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևան քաղաքում, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզ, Արզական համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնքում, 6-ը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնքում, 3-ը Կոտայքի մարզ Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Մարմարաշեն համայնքում, 1-ը Արարատի մարզ, Այնթապ համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Արևաբույր համայնքում.
  • 4 ավտոմեքենա.
  • 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր.
  • շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ.
  • ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով.
  • 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար:

24. Սաշա Հակոբյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

• 15 անշարժ գույք Արարատի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 288 մլն 86 հազար 250 դրամ.

• 1 իրավաբանական անձում մասնակցություն, 5 շարժական գույք և 5 անշարժ գույքի շուկայական արժեքը, որը դեռևս գնահատված չէ.

• 58 մլն 515 հազար 628 դրամ, որը 1998-2021 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը (Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ համապատասխան պահանջի առկայության դեպքում պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի, իսկ շուկայական արժեքի պարզման անհնարինության դեպքում` այդ գույքը ձեռք բերելու արժեքի չափով գումար):

25. Սուրեն Ավագյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցում գտնվող 3 անշարժ գույք, Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող 1 անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 217 մլն դրամ.
  • Մաշտոցի պողոտայում գտնվող անշարժ գույքի միջին շուկայական արժեքի չափով գումար՝ 135 մլն 740 հազար դրամ.
  • «ԾՈՒՊԱՆԻ» ՓԲԸ-ի 33.334 հատ բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 56 մլն 909 հազար 394 դրամ.
  • 10 հանձնված փոխառությունների չվերադարձված մասերի պահանջի իրավունք՝ 2 մլրդ 72 մլն 182 հազար 335 դրամի չափով.
  • 5 մլրդ 180 մլն 867 հազար 198 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ.
  • 1 մլրդ 706 մլն 303 հազար 920 դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

26. Սերգեյ Մինասյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Կենտրոն վարչական շրջանի Բայրոն փողոցում գտնվող բնակարանը և ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 388 մլն դրամ:
  • Շուրջ 235 մլն  դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի և ապօրինի եկամուտների մնացորդի հանրագումար:

27. Սուրեն Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

  • Վահագնի թաղամասում գտնվող 2 անշարժ գույք և 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 316 մլն դրամ:
  • Շուրջ 1 մլրդ 21 մլն դրամ՝ որպես փոխառություն տրամադրված գումարի, օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի և ապօրինի եկամուտների մնացորդի հանրագումար:

28. Զարզանդ Գրիգորյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

  • 8 անշարժ գույք, 1 շարժական գույք,
  • 4 անշարժ գույքի շուկայական արժեքը,
  • 421.433 ՀՀ դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ,
  • 175.701.540 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

29. Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարանի 20.8 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 21.440.640 ՀՀ դրամ,
  • 3 տրանսպորտային միջոց, անհնարինության դեպքում՝ շուկայական արժեքը՝ 90.450.000 ՀՀ դրամ:
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հողամաս, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 44.130.000 ՀՀ դրամ:
  • Երևան քաղաքի Վրթ.Փափազյան փողոցի գույքի 94.33 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 1.337.729.103 ՀՀ դրամ,
  • Երևան քաղաքի Թումանյան փողոցի ավտոտնակ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 9.750.000 ՀՀ դրամ,
  • Երևան քաղաքի Վ.Փափազյան փողոցի բնակարանի 97.58 տոկոս, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 224.385.210 ՀՀ դրամ,
  • Գեղարքունիքի մարզում գտնվող տուն, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 260.500.000 ՀՀ դրամ,
  • Գեղարքունիքի մարզում գտնվող գույք, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 146.900.000 ՀՀ դրամ,
  • 5.234.052,1 ռուբլի ավանդ և դրա վրա հաշվարկվող տոկոսագումարները:
  • Երևան քաղաքի Վ.Փափազյան փողոցի բնակարանի վարձակալության դիմաց ստացված վարձավճարների ապօրինի մաս՝ 15.456.672 ՀՀ դրամ,
  • Գեղարքունիքի մարզի անշարժ գույքի վարձակալությունից ստացված վարձավճարներ 1.100.000 ՀՀ դրամ,
  • Վերադարձված փոխառության չօգտագործված մաս՝ 20.358.709 ՀՀ դրամ,
  • Գեղարքունիքի մարզի անշարժ գույքի օտարման գումար՝ 1.300.000 ՀՀ դրամ,
  • 131.087.691 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել 2013-2021 թվականների ընթացքում ծախսված լինելու հետևանքով:

30. Կարապետ Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի անշարժ գույքն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ Կարապետ Մուրադի Գուլոյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 459.225.000 ՀՀ դրամ,
  • ՀՀ կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի հողամասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ Կարապետ Մուրադի Գուլոյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 38.810.000 ՀՀ դրամ:
  • ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի անշարժ գույքն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ Կարապետ Մուրադի Գուլոյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 242.800.000 ՀՀ դրամ,
  • 2.000 բաժնետոմս, իսկ անհնարինության դեպքում՝ Կարապետ Մուրադի Գուլոյանից բռնագանձել բաժնետոմսերը ձեռք բերելու արժեքը՝ 30.000.000 ՀՀ դրամ,
  • 548.025,25 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ Կարապետ Մուրադի Գուլոյանից բռնագանձել տրամադրված փոխառության չվերադարձված մասի չափով գումար՝ 548.025,25 ԱՄՆ դոլար (անհնարինության դեպքում՝ դրան համարժեք 263.229.584 ՀՀ դրամ),
  • 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ Կարապետ Մուրադի Գուլոյանից բռնագանձել տրամադրված փոխառության չվերադարձված մասի չափով գումար՝ 264.000 ԱՄՆ դոլար (անհնարինության դեպքում՝ դրան համարժեք 132.844.800 ՀՀ դրամ):
  • ԲԲ ընկերության 2.424 բաժնետոմսերը ձեռք բերելու արժեքը՝ 22.500.587 ՀՀ դրամ,
  • 1.242.483.404 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2004-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
  • 58.120.147 ՀՀ դրամ, որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյուքնում առաջացած գումար:

31. Ռուսլան Բաղդասարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Երևան քաղաքի Դավթաշենում գտնվող գույքի 100 տոկոսի ներկայիս նվազագույն շուկայական արժեքը՝ 104.220.000 ՀՀ դրամ,
  • 1 ավտոմեքենա, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի նվազագույն շուկայական արժեքը՝ 14.770.000 ՀՀ դրամ:
  • 202.644.561 ՀՀ դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

32. Վահե Նիկոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Երեք անշարժ գույք՝ Երևան քաղաքում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 309 մլն 750 հազար դրամ,
  • մեկ ավտոմեքենա, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը,
  • անշարժ գույքի վարձակալությունից ստացված վճարները՝ մինչև գործով վճռի փաստացի կատարումը.
  • 19 մլն 786 հազար 303 դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ,
  • 8 մլն 258 հազար 347 դրամի չափով գումար, որը 2013-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:

        33. Հովիկ Աբովյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ, երեք շարժական գույք, երկու իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք.
  • Չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ.
  • 389 մլն 257 հազար 456 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը (եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար):

         34. Արամ Դանիելյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել

          • 11 անշարժ գույք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Երևան քաղաքում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 760 մլն 777 հազար դրամ,

• մասնակցություններ 2 ՍՊ ընկերությունում,

• 156 մլն 615 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:

35. Հրայր Թովմասյանից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 3 անշարժ գույք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Երևան քաղաքում (Կենտրոն վարչական շրջանում) և Արարատի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 198.905.000 ՀՀ դրամ,
  • 142.250.200 ՀՀ դրամի չափով գումար՝ որպես ապօրինի գույքի վերափոխումից ստացված միջոցների ինչպես նաև ապօրինի գույքի օգտագործումից ստացված եկամուտ,
  • 221.675 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:

36. Սեյրան Օհանյանից և փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Երևան քաղաքում գտնվող  3 անշարժ գույքեր, որոնցից մեկը Վահագնի թաղամասում, երկուսը՝ Երևանի կենտրոնում, ինչպես նաև մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1.589.175.000 ՀՀ դրամ,
  • ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման արդյունքում առաջացած գումարներ, որոնք ընդհանուր կազմում են 477.473.907 ՀՀ դրամ,
  • 600.762.179 ՀՀ դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Շարունակելի

936