Ֆրենկ Լեմպարդը նշանակվել է անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, Twitter-ի իր էջում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ Լեմպարդը համաձայնել է կարճաժամկետ գործարքի։ Ակումբը կշարունակի թիմի նոր գլխավոր մարզչի որոնումները։

 

Կիրակի օրը «Չելսին» հայտարարեց Գրեհեմ Փոթերին աշխատանքից հեռացնելու մասին։ Թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Բրունո Սալտորը, որը եղել է նրա մարզչական շտաբում։

 

Լեմպարդը մարզել է «Չելսին» 2019-ից 2021 թվականներին, իր խաղային կարիերայի ընթացքում նա անցկացրել է 648 հանդիպում լոնդոնցիների կազմում և երեք անգամ դարձել Անգլիայի չեմպիոն, չորս անգամ հաղթել Անգլիայի գավաթը և երկու անգամ նվաճել Անգլիայի լիգայի գավաթը և Անգլիայի Սուպերգավաթը։ Նաև ակումբի հետ հաղթել է Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան։ Նա, որպես մարզիչ, աշխատել է նաև «Դերբի Քաունթիում» և «Էվերտոնում», որոնք հունվարի 23-ին հեռացան թիմի այս մրցաշրջանում գրանցած անբավարար արդյունքների պատճառով:

722