Իվանիշվիլին հարստացել է 100 միլիոն դոլարով
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, գործարար Բիձինա Իվանիշվիլին Forbes-ի վարկանիշում զբաղեցրել է 545-րդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում։
Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 4,9 միլիարդ դոլար՝ 100 միլիոն դոլարով ավելի, քան անցյալ տարվա ցուցանիշը: Նշվում է նաև, որ 2022թ․ դեկտեմբերին շվեյցարական Credit Suisse բանկը Բիձինա Իվանիշվիլիին վճարել է 210 միլիոն դոլար։
08 Ապրիլ, 2023 22:16
682