Սևան-Մարտունի ավտոճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 17։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Նարեկ Խալաթյանը, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
01 Հուլիս, 2025 11:36
95