Այսօր՝ ապրիլի 14-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 100 հասցեի դիմաց տղամարդու դի կա։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 42-ամյա Սարգիս Ա.-ի դին։ Դիակի մոտ հայտնաբերվել է դանակ, ամտոմեքենայի անսարքության ժամանակ օգտագործվող բանալի (կլյուչ), իսկ գնացքի գծերի վրա հայտնաբերվել է Volga մակնիշի ավտոմեքենա։
Իրավապահներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ նշված ավտոմեքենայով է տեղի ունեցել վրաերթը, ավտոմեքենայի դիմապակին ամբողջովին վնասված է, որի վրա էլ կան արնանման հետքեր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Իրավապահներն աշխատում են նաև մեկ այլ վարկածի շրջանակներում, սակայն նախաքննության շահերից ելնելով, այս պահին դեպքի որոշ մանրամասներ չի հրապարակվում: