Որտե՞ղ է տեղի ունեցել անցյալ տարի աշխարհի ամենաարյունալի հակամարտությունը․ The Economist

Անցյալ տարի աշխարհի ամենաարյունալի հակամարտությունը տեղի է ունեցել ոչ թե Ուկրաինայում, այլ Եթովպիայում, նշում է The Economist-ը։ Crisis Group վերլուծական կենտրոնի կողմից 2020-2022 թվականներին Եթովպիայի քաղաքացիական պատերազմի զոհերի թիվը գնահատվել է 600,000:
Ապրիլի 10-ի դրությամբ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Ուկրաինայում հակամարտությունում խաղաղ բնակչության զոհերի թիվը գնահատել է 8490: ՄԱԿ-ը զինվորականների շարքերում կորուստների գնահատական չի տալիս։
18 Ապրիլ, 2023 21:28
654