«Բարձր եմ գնահատում Հայաստանի եզդիական համայնքի ներդրումը»․ ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ․
«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։ Թող այս նոր տարին Հայաստանում ապրող եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:
Բարձր եմ գնահատում Հայաստանի եզդիական համայնքի ներդրումը մեր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում:
Կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Ուստի առաջնահերթ է մեկտեղել բոլորիս ջանքերը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»։
20 Ապրիլ, 2023 02:02
1185
Անահիտ Ավանեսյանը` ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ատանալու նպատակով նախատեսվող կենտրոնացված քննության մասին
04 Նոյեմբեր, 2026 22:07
Երևանում արյան բաղադրամասերի տեղափոխումն այլևս հիվանդի հարազատների պարտականությունը չէ․ Անահիտ Ավանեսյան
02 Նոյեմբեր, 2026 22:35
Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Կորեա
19 Հոկտեմբեր, 2026 14:25
Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է․ Անահիտ Մանասյանի ուղերձը՝ Մալաքե Թաուսի առթիվ
16 Ապրիլ, 2025 10:45