Ռուսաստանում iPhone 13-ն ռեկորդային գնով էժանացել է

Ամերիկյան Apple ընկերության iPhone 13 սմարթֆոնը Ռուսաստանում էժանացել է։ Hi-Tech Mail.ru-ի փոխանցմամբ՝ 2021 թվականին թողարկված գաջեթների տեսականու գները նվազել են 20%-ով։
«Եթե վաճառքի սկզբում iPhone-ն արժեր 79990 ռուբլի, ապա այժմ դրա արժեքը նվազել է մինչև 60 հազար ռուբլի: Գինը նվազել է ավելի քան 20%-ով»,- ասվում է հոդվածում։
Նշվում է, որ այս տարվա մարտին ռուսական առցանց խանութներում iPhone 13 սմարթֆոնի ինքնարժեքն արդեն իսկ նվազում էր։
20 Ապրիլ, 2023 21:01
1359