Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային օրը մրցահարթակ դուրս եկավ 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը։ 

Երկամարտի 374 կգ արդյունքով նվաճեց առաջնույթյան արծաթե մեդալը։ Պոկում վարժությունում Անդրանիկը գլխավերևում պահեց 178 կգ, իսկ հրում վարժությունում՝ 196 կգ։

Այս քաշային կարգում երկամարտի 395 (174+221) կգ արդյունքով առաջին տեղը զբաղեցրեց Բուլղարիան ն երկայացնող Կառլոս Մէյ Նասարը։

Երկրորդ տեղում է մոլդովացի Մարին Ռոբուն՝ երկամարտում գրանցելով 364 (166+198) կգ արդյունք։ 

1219