«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Իմ քայլը» և «ԶՊՄԿ» հիմնադրամները կհամատեղեն ջանքերը ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Այսօր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ ստորագրել եմ համագործակցության հուշագիր, որով նախատեսում ենք համատեղ ծրագրեր իրականացնել կրթության և գիտության ոլորտներում՝ նպատակ ունենալով բացահայտել մեր երկրի կարևորագույն ռեսուրսը՝ մարդկային կապիտալը: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը «Իմ քայլը» հիմնադրամի «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին կհատկացնի 50 մլն ՀՀ դրամի դրամաշնորհ։ «Quanta» ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են զբաղվել ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ և հիմնել ստարտափներ»: 

683