
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը մրցահարթակ դուրս եկան 96 կգ քաշային տղամարդիկ։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացրեցին Արա Աղանյանն ու Հովհաննիսյան Դավիթը։
Երկամարտի 377 կգ քաշային արդյունքով Դավիթը նվաճեց առաջնության ոսկե մեդալը։ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացնելով 172 կգ քաշայիյ ծանրաձող նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Հրում վարժությունում բարձրացնելով 205 կգ նվաճեց փոքր ոսկե մեդալ։
Երկամարտի 364 կգ արդյունքոն Արան նվաճեց առաջնության արծաթե մեդալ։ Արա Աղանյանը պոկում վարժությունում բարձրացնելով 165 կգ նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Հրում վարժությունում 199 կգ՝ փոքր արծաթե մեդալը։
Երկամարտի 363 (165+198) կգ արդյունքով լավագույն եռյակում է իտալացի Ջուզեպե Կրիստիանո Ֆիկոն։