Եվրոպայի նորընծա չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը հաղթանակը նվիրեց հայ զինվորներին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը 96 կգ քաշային հայ ծանրորդներից Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց ոսկե մեդալ, իսկ Արա Աղանյանը՝ արծաթե։
Դավիթ Հովհաննիսյանը հաղթանակը նվիրեց զինվորիներին․ «Մրցաշարը էներգիայով լի էր։ Լավ էի պատրաստվել առաջնությանը։ Ես ու Արան շատ լավ վիճակում էինք և ով էլ հաղթեր մեղանից տարբերություն չկար։ Շնորհավորում եմ Արային։ Այս հաղթանակս նվիրում եմ մեր հայ զինվորներին, թող միշտ ամուր լինեն, մենք էլ նրանց հետ միասին»։
22 Ապրիլ, 2023 02:17
1284