Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնության 8-րդ մրցումային օրը։ Հայաստանը 102 կգ քաշային կարգում ներկայացնում է Գարիկ Կարապետյանը։ 

Երկամարտում գրանցեց 392 կգ։ Պոկում վարժությունում Գարիկը գլխավերևում պահեց 178 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Իսկ հրում վարժությունում՝ 214 կգ նվաճելով փոքր ոսկե մեդալ և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն։ 

Երկրորդ տեղում է վրացի ծանրորդ Իրակլի Չկեիձեն 387 (173+214) կգ արդյունքով։ 

Երրորդ տեղում է Մոլդովիան ներկայացնող Թուդոր Բրատուն 374 (170+204) կգ արդյունքով։ 

 

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանը ունի 5 ներկայացուցիչ։ 

1608