Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը ոսկե մեդալի համար կպայքարեն տղամարդկանց +109 կգ և կանանց +87 կգ քաշայինները։ 

Տղամարդիկ՝ +109 կգ B խումբ՝ ժամը 10։00
                       +109 կգ A խումբ 16։00

Կանայք՝         +87 կգ՝ ժամը 13։30

Հայաստանը վերջին օրը կունենա 3 ներկայացուցիչ։ Գերծանր քաշայիններում մրցահարթակ դուրս կգան Սիմոն Մարտիրոսյանն ու Վարազդատ Լալայանը։ 

Կանանց պայքարում՝ Ջուլիետա Ավանեսյանը։ 

2982