ՌԴ Տյումեն քաղաքի հայ համայնքի նախագահ Աբրահամ Հովեյանը հպարտ է կազմակերպված միջոցառումով և մեր ծանրորդների արդյունքներով։

«Շատ ուրախ, հպարտ և հիացած եմ, որ նման բարձր մակարդակի միջոցառում ենք կազմակերպել։ Եղել եմ տարբեր պետություններում և համեմատում եմ. մենք ոչ մի բանով չենք զիջում։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասել է Աբրահամ Հովեյանը։ 

Պարոն Հովեյանը շնորհակալություն հայտնեց Սիմոն Մարտիրոսյանին՝ Վարդենիկ գյուղի պատիվը բարձր պահելու համար․ «Սիմոն Մարտիրոսյանից ավելի շատ էի ոգևորված։ Մեր գյուղի պատիվը բարձր պահեց, ինչի համար շնորհակալ եմ Սիմոնին»։ 

 

Թագուհի Մանուկյան 

4943