Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուղղությամբ դեռեւս չճշտված հանգամանքներում հնչած կրակոցների հետեւանքով տուժածներ չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին կրթահամալիրից։
«Առավոտյան միջին դպրոցի տնօրենը շենքի վրա կրակոցների հետքեր է նկատել եւ ահազանգել է Ոստիկանություն։ Մոտ չորս հետք ենք նկատել ապակիների վրա։ Կրակոցները հավանաբար գիշերն են եղել, ամեն դեպքում հարեւանները չեն լսել։ Դասապրոցեսն առավոտից բնականոն ընթանում է»,- հայտնեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի վայրում դեռեւս աշխատում է քննչական խումբ։ Իրավական գնահատականներ հնարավոր կլինի տալ ավելի ուշ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի վայր հասած քննչական խումբը շենքի վրա ավելի քան 20 կրակոցի հետք է հայտնաբերել։