Այսօրվա դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

 

«142-ից հոսպիտալացված են 7-ը, 75-ը դուրս են գրվել: Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

 

Վարակվածներից 100-ը երեխաներ են, 42-ը` մեծահասակ»,- ասված է հաղորդագրության մեջ:

555