Քաղաքական գործիչ Արման Մելիքյանը ֆեյսբուքյան գրառում է արել․

 

14 կուսակցությունների կողմից երեկ տարածված հայտարարություն-պահանջն ինձ էլ է ուղղակիորեն վերաբերվում: Ուստի պարտավորված եմ զգում այս հարցի վերաբերյալ իմ կարծիքն արտահայտել: Պատերազմական իրավիճակում գործընթացների կառավարումը պետք է իրականացվի բացառապես դրա համար լիազորված անձանց և պետական կառույցների ուժերով: Այս գործում կուսակցական կոլխոզ ստեղծելու և այն պետական ինստիտուտի լիազորություններով օժտելու պահանջն ընդունելի չի կարող լինել: Եթե կան ռեսուրսներ, որոնց տվյալ կառույցները տիրապետում են, ապա պարտավոր են առանց նախապայմանների դրանք դնել օրինական իշխանության տրամադրության տակ:

 

Ի լրումն վերը ասվածի.

 

Բարեկամաբար ուզում եմ հորդորել որոշ կուսակցական կառույցների որոշ ներկայացուցիչներին` ճակատում զոհված ձեր կուսակիցների մահը կուսակցական կապիտալի վերածելու փորձեր մի արեք: Մեր բոլոր մարտական կորուստները դառն են ու անդառնալի` ձեր պահվածքով մի ստեղծեք այն թյուր տպավորությունը, որ անկուսակցականները զոհվում են հանուն Հայրենիքի, իսկ կուսակցականները` հանուն կուսակցության:

 

18 Հոկտեմբեր, 2020 14:09
167
; ;