Մայիսի 5-ին, ժամը 09.00-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի Իսահակյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում դիակ կա:

Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը ջրափոսում հայտնաբերել է նույն փողոցի 54-ամյա բնակիչ Աշոտ Ավագյանի դիակը՝ բերանքսիվայր ընկած, դեմքի վնասվածքով: Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 4-ին նախկինում դատված գյումրեցի 44-ամյա տղամարդը Գոգոլի փողոցի իր տանը ոգելից խմիչքի ազդեցության տակ ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել Աշոտ Ավագյանին, ինչի հետևանքով նա մահացել է:

Այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով 46-ամյա համաքաղաքացու հետ դիակը տեղափոխել և գցել են ջրափոսը:
44-ամյա և 46-ամյա տղամարդիկ կալանավորվել են:

Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթը շարունակվում է:

2304